Գործիքներ

Աշխատավարձի հաշվիչ 2026

Աշխատավարձի առցանց հաշվիչ՝ 2026 թ. գործող հարկերով ու պարտադիր վճարներով։ Հաշվեք մաքուր կամ կեղտոտ աշխատավարձը մեկ քայլով (ashxatavardzi hashvich)։

֏
Ձեռքին կստանաք
—

Հաշվարկը ներառում է՝ եկամտային հարկ 20%, կուտակային սոցիալական վճար (5%, իսկ 500 000 ֏-ից ավելիի դեպքում՝ 10% − 25 000 ֏, առավելագույնը 87 500 ֏), դրոշմանիշային վճար (1 000 ֏ մինչև 1 մլն, 15 000 ֏ ավելիի դեպքում) և առողջության ապահովագրավճար (4 800 ֏՝ 200 001–500 000 ֏, 10 800 ֏՝ 500 001 ֏-ից)։ Արտոնություններ (ՏՏ, հաշմանդամություն և այլն) հաշվի չեն առնված։ Հաշվարկը տեղեկատվական է։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր աշխատավարձի հաշվարկի մասին

Ինչպե՞ս հաշվել մաքուր աշխատավարձը 2026 թվականին։

Կեղտոտ (հաշվարկված) աշխատավարձից պահվում են եկամտային հարկը (20%), կուտակային սոցիալական վճարը, դրոշմանիշային վճարը և առողջության ապահովագրավճարը։ Մնացածը մաքուր աշխատավարձն է, որը աշխատողը ստանում է ձեռքին։ Վերևի հաշվիչը դա անում է ավտոմատ։

Որքա՞ն է կուտակային կենսաթոշակային (սոցիալական) վճարը։

Մինչև 500 000 ֏ աշխատավարձի դեպքում՝ 5%, ավելիի դեպքում՝ 10% − 25 000 ֏, բայց ոչ ավելի, քան 87 500 ֏ ամսական։ Այն վճարում են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողները։

Ինչպե՞ս գտնել կեղտոտ աշխատավարձը, եթե հայտնի է մաքուրը։

Ընտրեք «Մաքուրից → կեղտոտ» ռեժիմը և մուտքագրեք այն գումարը, որը աշխատողը պետք է ստանա ձեռքին։ Հաշվիչը կգտնի համապատասխան կեղտոտ աշխատավարձը և ցույց կտա բոլոր պահումները։

Առաջին քայլը

Պատրա՞ստ եք հաշվապահությունը վստահել մեզ

Առաջին խորհրդատվությունն անվճար է։ Զանգահարեք կամ գրեք, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք։