Օգտակար տեղեկատվություն

Օգտակար տեղեկատվություն

Գործնական ուղեցույցներ նրանց համար, ովքեր սկսում կամ վարում են բիզնես Հայաստանում։

Ուղեցույց

Ինչպես գրանցել բիզնես զրոյից

Եթե ցանկանում եք բիզնես գործունեություն ծավալել և դեռ չեք հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր կամ չեք գրանցել ընկերություն, ծանոթացե՛ք ներքոնշյալ քայլերին՝ սխալներ չանելու, տույժերից ու տուգանքներից խուսափելու և բարձր հարկեր չվճարելու համար։

  1. Քայլ 1

    Գրանցեք ԱՁ-ն կամ ընկերությունը

    Դիմեք Պետռեգիստր կամ ցանկացած փոստային բաժանմունք և գրանցեք ԱՁ-ն կամ ընկերությունը։

    Որտեղ դիմել
    • Պետռեգիստր՝ Կոմիտաս 49/3
    • Պետռեգիստր՝ Վ. Սարգսյան 3
    • Ցանկացած փոստային բաժանմունք
  2. Քայլ 2

    Բացեք բանկային հաշիվ

    Գրանցման փաստաթղթերով դիմեք բանկ՝ հաշիվ բացելու համար։

    ԱՁ-ի համար

    • ԱՁ-ի վկայական (քաղվածք)
    • Անձնագիր

    ՍՊԸ-ի համար

    • ՍՊԸ-ի վկայական
    • Կանոնադրություն
    • Տնօրենի անձնագիր
  3. Քայլ 3

    Ընտրեք հարկատեսակը հաշվապահի հետ

    Դիմեք հաշվապահի, որպեսզի միասին որոշեք, թե ինչ հարկատեսակով եք աշխատելու։

    Ժամկետ20 օր

    Դրա համար ունեք 20 օր՝ ներառյալ ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի գրանցման օրը։ Եթե այդ ընթացքում հարկային մարմնին չներկայացնեք հայտարարություն, թե ինչ հարկատեսակով եք աշխատելու, ձեր ԱՁ-ն կամ կազմակերպությունը ավտոմատ կերպով կհարկվի բարձր հարկերով։

Օգնե՞նք ընտրել ճիշտ հարկատեսակը

Կապվեք մեզ հետ գրանցումից անմիջապես հետո, որպեսզի 20 օրվա ժամկետը բաց չթողնեք։

Կապ