Ծառայություններ

Մեր կողմից մատուցվող ծառայությունները

Սեղմեք ծառայության վրա՝ մանրամասները տեսնելու համար։

Հաշվապահական և հարկային ամբողջական հաշվառում

Վարում ենք Ձեր ընկերության կամ ԱՁ-ի հաշվապահությունը օրենքի տառին համապատասխան՝ սկզբնական փաստաթղթերի հաշվառումից մինչև հաշվետվություններ։

Փաթեթում ներառվում են՝

Հաշվառում

  • Հաշվապահության վարում հաշվապահական ծրագրով
  • Սկզբնական փաստաթղթերի հաշվառում և գրանցում
  • Բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառում
  • Բանկային փոխանցումների իրականացում (ըստ ցանկության)
  • Պահեստի, ապրանքային շարժի և հիմնական միջոցների հաշվառում
  • Գործընկերների հետ պարտք-պահանջի հաշվառում

Աշխատավարձ և կադրեր

  • Աշխատավարձի հաշվարկ
  • Կադրային գործառույթների իրականացում

Հաշվետվություններ

  • Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Դիմումների և գրությունների ներկայացում հարկային և հաշվապահական հարցերով
  • Պարբերական հաշվետվությունների տրամադրում հաճախորդին

Խորհրդատվություն և պլանավորում

  • Հարկային և ֆինանսական խորհրդատվություն
  • Հարկային պլանավորում
  • Մասնակցություն պայմանագրերի մշակմանը՝ ֆինանսական և հարկային մասով
Ստանալ խորհրդատվություն
Հարկային հաշվառում

Իրականացնում ենք Ձեր ընկերության միայն հարկային հաշվառումը, որը չի ներառում մանրամասն հաշվառում, օրինակ՝ ապրանքի շարժ, գործընկերների հետ դրամական հաշվարկներ, բանկային փոխանցումներ և այլն։

Ծառայության մեջ ներառվում են՝

  • Հարկային խորհրդատվություն
  • Հարկերի պլանավորում և ռիսկերի գնահատում
  • Հաշիվների դուրսգրում
  • Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացում հարկային մարմնին
  • Հաշվառման իրականացում առանց հաշվապահական ծրագրի կիրառման
Ստանալ խորհրդատվություն
Կադրային հաշվառում

Կազմակերպում ենք աշխատակիցների հետ կապված ողջ փաստաթղթաշրջանառությունը։

  • Աշխատանքային պայմանագրեր և հրամաններ
  • Աշխատավարձի և արձակուրդայինների հաշվարկ
  • Եկամտային հարկի և սոցիալական վճարի անհատականացված հաշվարկներ
  • Աշխատողների գրանցում և ազատում
Ստանալ խորհրդատվություն
Բիզնեսի գրանցում ՀՀ-ում

Օգնում ենք բիզնեսը գրանցել Հայաստանում և ճիշտ կազմակերպել առաջին քայլերը։

  • ՍՊԸ կամ ԱՁ գրանցում
  • Հարկման համակարգի ընտրություն
  • ՀԴՄ-ի և էլեկտրոնային համակարգերի կարգավորում
  • Բանկային հաշվի բացման աջակցություն
Ստանալ խորհրդատվություն
Բիզնեսի գրանցում ԱՄՆ-ում

Գրանցում ենք ընկերություն ԱՄՆ-ում և ուղեկցում հետագա հաշվապահական գործընթացները։

  • LLC կամ Corporation գրանցում
  • EIN-ի ստացում
  • Բանկային հաշվի բացման աջակցություն
  • Տարեկան հաշվետվություններ ԱՄՆ-ում
Ստանալ խորհրդատվություն
Հարկային խորհրդատվություն

Պատասխանում ենք ձեր հարկային հարցերին և օգնում ընդունել ճիշտ որոշումներ։

  • Հարկային պլանավորում
  • Հարկման համակարգի օպտիմալացում
  • Հարկային ստուգումների նախապատրաստում
  • Գրավոր պարզաբանումներ բարդ հարցերի վերաբերյալ
Ստանալ խորհրդատվություն
Ամբողջական ցանկ

Ամբողջական հաշվապահական սպասարկում

Կարող եք ընտրել ամբողջական սպասարկում կամ առանձին ծառայություններ՝ ըստ ձեր կարիքի։

ՀԱՇՎԱՌՈՒՄ

Հաշվապահական հաշվառում

Գործարքների գրանցում, պահեստի և հիմնական միջոցների հաշվառում։

ՀԱՐԿԵՐ

Հարկային հաշվետվություններ

ԱԱՀ, շահութահարկ, շրջանառության հարկ և այլ հաշվարկների պատրաստում և ներկայացում։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Աշխատավարձ և կադրեր

Աշխատավարձի, եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկ, արձակուրդներ, պայմանագրեր։

ԳՐԱՆՑՈՒՄ

Բիզնեսի գրանցում

ՍՊԸ կամ ԱՁ գրանցում Հայաստանում, ընկերության գրանցում ԱՄՆ-ում, հարկման համակարգի ընտրություն։

ՄԱՔՍԱՅԻՆ

Մաքսային բրոքեր

Ավտոմեքենաների և ապրանքների ներմուծման մաքսային ձևակերպումներ։

ԽՈՐՀՈՒՐԴ

Խորհրդատվություն

Հարկային պլանավորում, հաշվառման վերականգնում և պատասխաններ ձեր ամենօրյա հարցերին։

Ոլորտներ

Աշխատում ենք տարբեր ոլորտների հետ

ԱռևտուրՏՏ և ծրագրավորումՇինարարությունՌեստորաններ և սրճարաններԱրտադրությունՆերմուծում և արտահանումԱվտոներմուծումԱնհատ ձեռնարկատերեր
Հարկային օրացույց

Հիմնական ժամկետները, որոնց հետևում ենք

ԺամկետՀաշվետվությունՊարբերականություն
մինչև 20-ըԱԱՀ հաշվարկԱմսական
մինչև 20-ըԵկամտային հարկԱմսական
մինչև 20-ըՇրջանառության հարկի հաշվարկԵռամսյակային
մինչև 20.04Շահութահարկի տարեկան հաշվարկՏարեկան

Ժամկետները ընդհանուր տեղեկատվական են։ Ձեր ընկերության համար ճշգրիտ ժամանակացույցը կկազմենք առաջին հանդիպմանը։

Առաջին քայլը

Պատրա՞ստ եք հաշվապահությունը վստահել մեզ

Առաջին խորհրդատվությունն անվճար է։ Զանգահարեք կամ գրեք, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք։